Ժամը 18:30-ի դրությամբ Ապարանից դեպի Արագած տանող ավտոճանապարհին գետնաբուք է:
Ինչպես հայտնում է Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը, Հրազդանում և Վարդենիսում թույլ ձյուն է տեղում, իսկ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է` մշակված աղ-ավազով: