Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Միկիսկան:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախագահը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների:

Հանդիպմանը քննարկվել են հայ-չեխական միջպետական հարաբերությունների օրակարգին և տարբեր ոլորտներում ձևավորված համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Սերժ Սարգսյանը Միկիսկային է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու խնդիրները, տարածաշրջանային մարտահրավերները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG