Մատչելիության հղումներ

Կայացել է Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան


Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյան, արխիվ
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյան, արխիվ

Այսօր կայացել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պատվիրակությանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Լևան Գիրշիաշվիլին:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ներկան և ապագա հեռանկարները, անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:

Հանդիպման վերջում երկու պետությունների պաշտպանական գերատեսչություններում միջազգային համագործակցության համար պատասխանատու պաշտոնյաները ստորագրել են հայ-վրացական երկկողմ ռազմական համագործակցության 2015 թվականի պլանը:

Այցի ընթացքում Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեի հետ, իսկ Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանք Կապանաձեի կողմից հյուրընկալվել է պաշտոնական ճաշի:

Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն, հայկական պատվիրակությունն այցելել է նաև Գորիում տեղակայված Վրաստանի ազգային պաշտպանական ակադեմիա, որտեղ Դավիթ Տոնոյանը հանդես է եկել, Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությունը և միջազգային կազմակերպությունների դերակատարումըե խորագիրը կրող զեկուցումով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG