ԱՄՆ-ի Օհայո նահանգում ձերբակալվել է 20-ամյա Քրիսթոֆեր Լի Քորնել անունով մի երիտասարդ՝ Վաշինգտոնի Կապիտոլիումի` ամերիկյան Կոնգրեսի շենքի վրա ահաբեկչական հարձակում նախապատրաստելու կասկածանքով։
Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով` Քորնելը ուսումնասիրել է ինքնաշեն ռումբերի կառուցվածքը, գնել է հրազեն և ռազմամթերք ու պատրաստվել է իր ծրագիրն իրականացնելու համար մեկնել Վաշինգտոն։ Բացի այդ, երիտասարդը սոցիալական ցանցում աջակցություն է հայտնել իսլամիստ գրոհայիններին։