Երեկ Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններից հետո քաղաքի բժշկական կենտրոն է դիմել 24 անձ, որոնցից 10-ը՝ քաղաքացիական անձինք, 14-ը՝ ոստիկան: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:
Նրա խոսքով՝ ոստիկաններից մեկը տեղափոխվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն և վիրահատվել այստեղ, երկու ոստիկան շարունակում է գտնվել Գյումրու բժշկական կենտրոնում:
Մյուս քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից:
Սաթենիկ Կաղզվանցյան, Գյումրի