Մատչելիության հղումներ

«Ժառանգությունը» գործուն քայլեր է պահանջում իշխանությունից


«Ժառանգություն» կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի առումով Հայաստանի Հանրապետության իշխանությունների «որդեգրած կրավորական կեցվածքի կապակցությամբ և իշխանություններին կոչ է անում «համապատասխան միջոցներ Գյումրիում լարված հասարակական մթնոլորտը հանդարտեցնելու նպատակով»։

«Ժառանգությունը» կարծում է, որ իրավիճակի առավել վատթարացումից խուսափելու համար ՀՀ իշխանությունները պարտավոր են շուտափույթ դիմել Ռուսաստանի Դաշնության իշխանություններին` սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու հարցը լուծելու պահանջով:

«Գործուն քայլեր չիրականացնելու պարագայում, ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի և դրանից բխող ամենատարբեր ծայրահեղությունների ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ գործող իշխանությունը»,- ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG