Մատչելիության հղումներ

Դատախազության շենքի մոտից բերման է ենթարկվել Արգիշտի Կիվիրյանը


Արգիշտի Կիվիրյան, արխիվ
Արգիշտի Կիվիրյան, արխիվ

Քիչ առաջ Հայաստանի գլխավոր դատախազության շենքի մոտից բերման ենթարկվեց իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանը. նա փորձում էր ճեղքել ոստիականական պատն ու մոտենալ Դատախազության շենքին։

Գլխավոր դատախազության դիմացի մայթին հավաքված ցուցարարները պահանջում են հայկական կողմին հանձնել Պերմյակովի գործը։ Դատախազության ներկայացուցիչը հանդիպեց ցուցարարների հետ ու նշեց, որ գործի նախաքննությունը շարունակվում է, և մինչ երեկո Պերմյակովին մեղադրանք կառաջադրվի։

Սակայն ցուցարարնեը դեռ դատախազության հարակից տարծքում են և հեռանալ չեն պատրաստվում։

Անուշ Մկրտչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG