Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական պարբերականը ապրում է և պետք է ապրի։
«Կարող եք սպանել տղամարդկանց և կանանց, բայց երբեք չեք կարող սպանել գաղափարները», - շեշտել է Ֆրանսիայի նախագահը։
Օլանդը ողջունել է պարբերականի նոր համարի լույսընծայումը, որի ամբողջ տպաքանակը վաճառվել է մի քանի ժամում։
«Շառլի Էբդո»-ի տպաքանակը սովորաբար չի գերազանցում 60 հազարը, սակայն մեծ պահանջարկի պատճառով նոր համարը հրատարակվել է մինչև 5 միլիոն տպաքանակով։