Մատչելիության հղումներ

Սփյուռքի նախարարություն․ Օգնությունը սիրիահայերին կրում է շարունակական բնույթ


Սիրիա - Ավերակների վերածված շենքեր Հալեպի փողոցներից մեկում, դեկտեմբեր, 2014թ․
Սիրիա - Ավերակների վերածված շենքեր Հալեպի փողոցներից մեկում, դեկտեմբեր, 2014թ․

Սփյուռքի նախարարությունն ամենօրյա կապի մեջ է «Սիրիահայության շտապօգնության մարմնի» ներկայացուցիչների, մասնավորապես՝ Բերիո թեմի մամլո քարտուղար, Սիրիայի Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական համայնքների ընդհանուր խոսնակ Ժիրայր Րեիսյանի, Դամասկոսում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանի և Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանի հետ, տեղյակ է Սիրիայի հայաշատ քաղաքներում տիրող իրավիճակի մասին: Այդ մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացնում է Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հաղորդագրության համաձայն՝ ներկա պահին Սիրիայում պատերազմական իրավիճակի պայմաններում շարունակվում են գազի, էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման հովհարային անջատումները, իսկ ինտերնետային կապը կվերականգնվի մոտ օրերս:
Սիրիայի բնակիչների համար կենցաղային պայմանները դժվարացել են սաստիկ ցրտերի և ձյան առատ տեղումների պատճառով:

«Սիրիայում բնակվող հայերին տրամադրվող նյութական օգնությունը կրում է շարունակական բնույթ և իրականացվում է «Սիրիահայության շտապօգնության մարմնի»՝ տարբեր քաղաքներում գտնվող մասնաճյուղների կողմից: ՀՀ սփյուռքի նախարարը դիմել է համահայկական, հոգևոր, բարեգործական կազմակերպություններին՝ Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներին տրամադրվող օգնությունը շարունակելու և հնարավորության դեպքում ծավալները մեծացնելու համար», - ասված է հաղորդագրությունում:

Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG