«Ռոսկոմնադզոր» կազմակերպությունը զգուշացրել է ռուսական լրատվամիջոցներին՝ չվերատպել ու չտարածել ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծաթերթի ծաղրանկարները։
«Շառլի Էբդո»-ի այսօր լույս տեսնող նոր համարի շապիկին, հիշեցնենք, պատկերված կլինի Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը, ով ձեռքին պահում է «Շառլին ես եմ» գրությունը։
Հունվարի 7-ին «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի դեմ հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ պարբերականի առաջատար ծաղրանկարիչները։