ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգից կոնգրեսական Դանա Ռոհրբախերը հորդորել է Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակել անցած տարվա դեկտեմբերի սկզբին կալանավորված «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի լրագրող Խադիջա Իսմայիլովային:
Կոնգրեսականը նաև քննադատել է «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների հետապնդումները։