Ֆրանսիայում երեկ տեղի է ունեցել այդ երկրում անցած շաբաթ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի հուղարկավորությունը։
Երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում ներկա է եղել իսլամիստների կողմից սպանված երեք ոստիկանների հուղարկավորությանը։
Օլանդն ասել է, որ Ֆրանսիան երբեք չի ընկրկի հարձակումների դեմ։