Մատչելիության հղումներ

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ - Ճամբարակ ճանապարհը դժվարանցանելի են


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9:30-ի դրությամբ, գիշերվա տևական բքից հետո Վարդենյաց լեռնանցքը և Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը դժվարանցանելի են:

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Սևանից դեպի Դիլիջանի թունել տանող ճանապարհահատվածում, Սիսիանի տարածաշրջանի Սիսիան - Զանգեր կոչվող հատվածում, Սիսիան - Գորիս - Շուռնուխ - Կապան ավտոճանապարհին, Թալինի տարածաշրջանի Մաստարա - Լանջիկ հատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, իր հերթին, հայտնում է, որ ժամը 9-ի դրությամբ փակ է Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը, Սյունիքի մարզի Անգեղակոթ - Գորհայք և Վայք - Գորիս ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հայաստանի ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG