Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան. ԶՈւ-երում նվազել է բռնարարքների, ծեծկռտուքների, ինքնասպանությունների քանակը


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Անցած տարին Զինված ուժերի համար եղել է հաջողությունների և որակական առաջընթացի տարի, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Երևանի և Արմավիրի կայազորների զորամասերի ստորաբաժանումների հրամանատարական կազմերի հետ հանդիպում-խորհրդակցության ժամանակ։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնությն հետ կապերի վարչությա փոխանցմամբ, ըստ Սեյրան Օհանյանի, հետևողական աշխատանքի արդյունքում հաջողվել է «ապահովել ոչ միայն Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, հայ ժողովրդի անվտանգությունը, այլև ամուր հիմքերի վրա դնել արատավոր բարքերի դեմ համազգային պայքարը, նվազել է բռնարարքների, ծեծկռտուքների, ինքնասպանությունների քանակը»:

«Այդ ամենի արդյունքն է ԶՈՒ-երում արտակարգ պատահարների 6 տոկոս, հանցածին երևույթների հետևաքնով առաջացող միջադեպերի 8 տոկոս և մահվան ելքով հանցագործությունների 50 տոկոս նվազումը», - ասել է նախարարն՝ ընդգծելով, որ ստացված արդյունքները գոհացուցիչ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG