Մատչելիության հղումներ

Ամերիկյան հրթիռի վայրէջքը ձախողվել է


Ամերիկյան SpaceX ընկերություն տեղեկացրել է, որ իր փորձը՝ իրականացնել արձակված հրթիռի վայրէջք ծովային հարթակի վրա, ձախողվել է:

Ընկերության միլիարդատեր հիմնադիրը՝ Իլոն Մասկը, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ ընկերության հեռակառավարվող Falcon հրթիռը իրականում հասել է Ֆլորիդայից մի քանի հարյուր կիլոմետր հյուսիս-արևելք տեղակայված հատուկ հարթակին, սակայն այն չափազանց արագ է ներքև իջել և կոտրվել է: Այդուհանդերձ, հրթիռի կրած տիեզերանավը, ըստ Մասկի, նորմալ վիճակում է, թեև որոշ սարքավորումներ վերանորոգելու և փոխելու կարիք կան:

SpaceX ընկերությունը մտադիր է շարունակել հրթիռների իջեցման փորձերը: Եթե դրանք հաջողությամբ պսակվեն, տիեզերանավերի արձակման ծախսերը զգալիորեն կկրճատվեն, որովհետև ներկայումս կիրառվում են մեկանգամյա օգտագործման հրթիռներ, իսկ այս պարագայում հնարավոր կլինի դրանք վերանորոգել և կրկին օգտագործել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG