Մատչելիության հղումներ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ


Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին` ժամը 10:00-ի դրությամբ, սաստիկ բքի և թույլ տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Սևան-Դիլիջան, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները դժվարանցանելի են, Բերդ-Ճամբարակ ճանապարհը՝ փակ:

Սևանի, Գավառի, Մարտունու, Սարավանի լեռնանցքի ավտոճանապարհներին և Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով: Սևանում, Գավառում, Վարդենյաց լեռնանցքում ուժեղ քամի է:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG