Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կներկայացնի Հայաստանը այսօր Փարիզում կայանալիք հանրապետական երթին, տեղեկացնում է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր միկրոբլոգում:
Փարիզը պատրաստվում է զանգվածային հանրահավաք-երթին, որը կոչված է հարգելու անցած օրերին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակը:
Հիշեցնենք, հունվարի 7-ին և 8-ին Փարիզում ահաբեկիչների հարձակումների հետևանքով 20 մարդ է զոհվել: