Մատչելիության հղումներ

Ցուցադրության է նախապատրաստվում է Հայոց ցեղասպանության շուրջ 40 տեսավկայություն


Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Կալիֆորնիայի համալսարանի Շոահ հիմնադրամ - Վիզուալ պատմության և կրթության ինստիտուտը ցուցադրության է նախապատրաստում իր տրամադրության տակ եղած շուրջ 400 հայկական վկայություններից առնվազն 40-ը: Այս մասին ասված է Կալիֆորնիայի համալսարանի պաշտոնական կայքում:

Տեսագրված վկայությունները Կալիֆորնիայի համալսարանի Շոահ հիմնադրամին է տրամադրել Հայկական ֆիլմերի հիմնադրամը՝ 2010-ի ապրիլին կնքված համաձայնագրով, որով Հիմնադրամը պարտավորվել էր թվայնացնել Մայքլ Հակոբյանի կողմից 1972-ից 2005 թվականներին անալոգային ժապավենի վրա նկարահանված հարցազրույցները:

Ակնկալվում է, որ ամբողջական արխիվը թվայնացված և հասանելի կլինի մինչև այս աշուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG