Ռուսաստանում հրապարակվել է այն հիվանդությունների փոփոխված ցանկը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող վարորդական վկայական ստանալ: Այդ հիվանդությունների ցանկում, մասնավորապես, մտցվել է «սեռական ինքնության խանգարումը», որով բնութագրվում է տրանսսեքսուալիզմը և տրանսվեստիզմը:
Փոփոխված ցանկը մշակվել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրահանգով՝ նպատակ ունենալով խստացնել վարորդների առողջության նկատմամբ վերահսկողությունը, քանի որ Ռուսաստանի ճանապարհներին մեծ թիվ են կազմում պատահարները: