Մատչելիության հղումներ

Ադրբեջանում 10 մարդ ձերբակալվել է Սիրիայում կռվելու կասկածանքով


Զինյալ ապստամբ Սիրիայում, արխիվ
Զինյալ ապստամբ Սիրիայում, արխիվ

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) աշխատակիցները ձերբակալել են երկրի տասը քաղաքացու։ «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի ԱԱՆ-ը, փոխանցում է, որ այդ անձինք կասկածվում են Սիրիայում զինված խմբավորումների կազմում կռվելու մեջ։

Հաղորդագրությունում նշվում է, որ Ադրբեջանի տասը քաղաքացիները 2014 թվականին ապօրինի հատել են Սիրիայի սահմանն ու, հակադրվելով Ադրբեջանի և Սիրիայի օրենսդրությանը, մասնակցել արմատական կրոնական և ռազմական ուսումնավարժանքներին, սովորել տարբեր զենքերի կիրառման կանոնները։ Ուսումն ավարտելուց հետո նրանք ակտիվորեն մասնակցել են զինված խմբավորումների կազմավորման աշխատանքներին։

Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ քրեական գործ է հարուցվել ապօրինաբար զինված խմբավորումների կազմավորման աշխատանքներին, այնուհետև` զինված գործողություններին մասնակցելու, ինչպես նաև խմբավորումների անդամներին զենք, զինամթերք մատակարարելու հատկանիշներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG