Այսօր ժամը 11:49 Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 10:44 Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանային գոտում տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալլ:
Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.34 և արևելյան երկայնության 46.46 աստիճան, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա: