Հունվարի 7-9-ը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, այսօր՝ լեռնային և նախալեռնային գոտիներում, հունվարի 8-9-ը՝ երկրի ողջ տարածքում ձյան տեսքով:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության փոխանցմամբ՝ այսօր և վաղը առանձին շրջաններում նաև սպասվում է քամու ուժգնացում` 25-30 մետր/վայրկյան, բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը վաղվանից մինչև հունվարի 10-ը աստիճանաբար կնվազի 10-12 ստիճանով, հունվարի 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում հունվարի 7-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, այսօր՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, հունվարի 8-ին և 9-ին՝ ձյան տեսքով: Այսօր և վաղը սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մետր/վայրկյան, հունվարի 10-11-ը՝ առանց տեղումների եղանակ: