Մատչելիության հղումներ

Շփման գծում շարունակում են կրակոցներ հնչել


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Այս գիշեր ղարաբաղա - ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից կրկին կրակոցներ են հնչել: Այդ մասին այսօր վաղ առավոտյան «Ազատությանը» փոխանցեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Առավել մանրամասն Ղարաբաղի Զինված ուժերը քիչ անց կտեղեկացնեն հաղորդագրությամբ։

Հայ - ադրբեջանական սահմանին նույնպես գիշերը լարված է եղել։ Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ադրբեջանական կողմը շուրջ 300 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, կրակոցներ են եղել նաև Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, վիրավորներ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG