Վերգետնյա տրանսպորտի անվտանգության Ուկրաինայի պետական տեսչությունը այսօրվանից դադարեցնում է ավտոբուսային ուղևորափոխադրումները երկրի արևելքում գտնվող հատուկ գործողության տարածքներ:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», այս մասին ասված է տեսչության տարածած հաղորդագրությունում: Ավտոբուսով ուղևորների փոխադրումը Դոնեցկի և Լուգանսկի մարզեր 7 ուղղություններով դադարեցվում է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով: