Ադրբեջանը և Ռուսաստանը ծրագրում են այս տարի Կասպից ծովում ռազմական վարժանքներ անցկացնել: Այս մասին «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Վագիֆ Դարգյախլին:
Այս զորավարժությունները կանցկացվեն Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների պայմանավորվածության հիման վրա: