Մատչելիության հղումներ

Բրիտանիայի թագավորական նվագախմբի հայ դիրիժորը ոտքով Վանից Լիբանան կհասնի


Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբը Իսպանիայում համերգի ժամանակ, լուսանկարը՝ REUTERS-ի
Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբը Իսպանիայում համերգի ժամանակ, լուսանկարը՝ REUTERS-ի

Մեծ Բրիտանիայի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորներից մեկը՝ Վարդան Մելքոնյանը որոշել է դստեր հետ ոտքով անցնել իր նախնիների ճանապարհը՝ Թուրքիայից Լիբանան՝ ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ:

«Երթ՝ հանուն Հայաստանի» ծրագիրը, ըստ թուրքական «Ռադիկալի», կմեկնարկի փետրվարին Վանից և կավարտվի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի որբանոցներից մեկում: 621 մղոնանոց ճանապարհի՝ սիրիական հատվածը կարող է վտանգավոր լինել Մելքոնյանների համար, սակայն նրանք հաստատակամ են անցնել այն՝ չնայած պատերազմի վտանգին ու իսլամիստ ծայրահեղականներին:

«Գաղափարի հեղինակը աղջիկս է: Նա առաջարկեց ոտքով անցնել մեր պապերի ճանապարհը՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին», - ասել է հանրահայտ խմբավարը:

Լրագրողի հարցին, թե իր կարծիքով, ինչ արձագանք կունենա այս ծրագիրը Թուրքիայում, Մելքոնյանը պատասխանել է․ - «Կարծում եմ, որ բոլորը պետք է պատրաստ լինեն այսօրինակ նախաձեռնությունների: Այս ծրագիրը մեր սիրելիներին հիշելու ժամանակակից և յուրօրինակ մի ձև է: Մեր միակ նպատակն է հարգանքի տուրք մատուցել 100 տարի առաջ զոհված ու անհետ կորած մեր նախնիներին:

Մելքոնյանը նշել է, որ ինքն ու աղջիկը բազմաթիվ քաջալերող ուղերձներ են ստացել աշխարհի տարբեր ծայրերից, այդ թվում՝ Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինից:

«Մտավախություն հայտնելով մեր անվտանգության վերաբերյալ՝ Արամն Ա-ն միաժամանակ գրել էր , որ սա շատ կարևոր նախաձեռնություն է, որը կհիշեցնի աշխարհին, որ թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը երբևէ այլևս չպետք է կրկնվի», - ասել է Մելքոնյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG