Ռուսաստանյան Коммерсант պարբերականը, հղում անելով Պետդումայում իր աղբյուրներին, գրում է, որ Ռուսաստանի շուրջ 40,000 քաղաքացի տուգանվել է, քանի որ մինչև հոկտեմբերի 4-ը իշխանություններին տեղյակ չի պահել մեկ այլ երկրի քաղաքացիություն ունենալու մասին:
Տուգանքի չափը, պարբերականի տեղեկություններով, կազմում է մինչև հազար ռուսական ռուբլի:
Այս տարվա մարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկությամբ իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում Ռուսաստանի այն քաղաքացիներ, ովքեր պահպանել են այլ երկրի քաղաքացիությունը, պարտավոր էին այդ մասին հաղորդել մինչև անցած տարվա հոկտեմբերի 4-ը: