Մատչելիության հղումներ

Բրիտանիայի վարչապետը մտադիր է ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեն ավելի վաղ անցկացնել


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ կցանկանար մինչև 2017 թվականը հանրաքվե անցկացնել Եվոպական միության կազմում իր երկրի անդամակցությունը շարունակելու նպատակահարմարության հարցով:

Այս տարվա մայիսին Մեծ Բրիտանիայում ընտրություններ են, և Քեմերոնը հույս ունի Եվրամիության անդամակցության հարցը օգտագործել՝ իր կուսակցության՝ Պահպանողականների վստահությունն ամրապնդելու և եվրոսկեպտիկների աջակցությունը ստանալու համար:

Նա խոստացել է բանակցություններ վարել Եվրամիության հետ՝ վերանայելու Բրիտանիայի հարաբերություններն այդ կառույցում, ինչպես նաև 2017-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել, եթե հաղթանակ տանի առաջիկա ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG