Մատչելիության հղումներ

Քասախում տեղի ունեցած դանակահարության փաստով քրեական գործ է հարուցվել


Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հունվարի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ Քասախ գյուղում տեղի ունեցած դանակահարության փաստով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, 2015թ. հունվարի 4-ին` ժամը 02:05-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ նույն օրը` ժամը 01:25-ին, բուժօգնության է տեղափոխվել քաղաքացի Գ.Հովսեփյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թորակոաբդոմինալ թափանցող վերքեր՝ սրտի, ստոծանու և հաստ աղիքի վնասով» մարմնական վնասվածքներով:

Հաղորդագրության համաձայն,քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ վերքերը պատճառել է Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ Վ.Հարությունյանը, ով 2015թ. հունվարի 4-ին իր բնակարանի ննջասենյակում հայտնաբերել է նույն գյուղի բնակիչ Գ.Հովսեփյանին: Վերջինս, ըստ գործի նյութերի, տեղահան է արել ննջասենյակի պատուհանի մետաղյա ճաղավանդակը և մտել ննջասենյակ, սակայն տեսնելով, որ տանտերը ճանաչել է իրեն, փորձել է հարձակվել Հարությունյանի վրա:

«Նույն պահին տանտերը խոհանոցից վերցրած դանակով հարվածներ է հասցրել իր ննջարան մուտք գործած տղամարդու կրծքավանդակի ձախ կեսին», - ասված է հաղորդագրությունում:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել է դեպքի վայրի զննություն, իսկ Վ.Հարությունյանի մասնակցությամբ՝ քննչական փորձարարություն: Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG