Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել երկրի խոշորագույն՝ «Ինտեր» հեռուստաընկերության վրա իրականացված հարձակման փաստով:
Երեկ երեկոյան անհայտ անձինք քարերով կոտրել են հեռուստաընկերության ապակիները:
«Ինտերի» տեղեկություններով, հարձակվողները շուրջ 20 հոգի են եղել, բոլորը՝ դիմակավորված:
«Ինտեր» հեռուստաընկերության շուրջ ավելի վաղ սկանդալ էր ծագել, երբ այդ հեռուստաընկերության ամանորյա հաղորդման ընթացքում հեռարձակվել էին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը ողջունած մի շարք ռուս երգիչների՝ այդ թվում Իոսիֆ Կոբզոնի և Վալերիայի կատարումները: Ուկրաինացի քաղաքական գործիչները հանդես էին եկել քննադատությամբ, քննարկվել էր հեռուստաընկերությանն արտոնագրից զրկելու հարցը։