Մատչելիության հղումներ

Գլխաշորերի մասին հակասական օրենքը Իրանում հակասահմանադրական է ճանաչվել


Իրանի Պահապանների խորհուրդը՝ 12 անդամներից բաղկացած հզոր կառույցը, որը փաստացի սահմանադրական դատարանի դեր է կատարում այդ երկրում, մերժել է գլխաշորերի մասին օրենքի նախագիծը, որը ոստիկանությանը լրացուցիչ իրավասություններ էր տալիս գլխաշոր կրելու պարտադրանքը կենսագործելու հարցում:

Իսլամական օրենքի համաձայն Իրանում կանայք պարտավոր են ծածկել իրենց դեմքը, վիզը և թաքցնել մազերը:

Օրենքի նախագծով, մասնավորապես, գործատուները պարտավորվելու էին հետևել, որպեսզի իրենց մոտ աշխատող կանայք աշխատավայրում հետևեն գլխաշոր կրելու պայմաններին, այլապես նրանց խոշոր տուգանքներ էին սպառնում:

Պաշտոնական ԻՐՆԱ գործակալության փոխանցմամբ, օրենքը հետ է ուղարկվել խորհրդարան՝ վերանայման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG