Մատչելիության հղումներ

Մարիյ Էլի ոստիկանապետն ինքնասպան է եղել


Պաշտոնապես հաստատվել է տեղեկությունը, որ Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Մարիյ Էլ հանրապետության ոստիկանապետ Վյաչեսլավ Բուչնևը այսօր ինքնասպան է եղել իր աշխատավայրում:

Ոստիկանապետը դեկտեմբերի 26-ից մինչև հունվար 8-ը արձակուրդում էր և, օգնականի տեղեկություններով, երբեմն գնում էր աշխատավայր: Օգնականը պատմել է, որ Բուչնևը այսօր ևս մտել է աշխատավայր, որոշ ժամանակ անց լսվել է կրակոցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG