Իրանը կոչ է արել Սաուդյան Արաբիային վերանայել նավթի արդյունահանման ծավալները նվազեցնելուց զերծ մնալու մասին որոշումը:
Իսլամական հանրապետության փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը «Ռոյթերզին» տված հարցազրույցում նշել է, որ Էր-Ռիյադի կայացրած որոշման հետևանքով նավթի գինը միջազգային շուկայում շարունակում է նվազել:
«Նավթի գների անկումը հարվածում է Մերձավոր Արևելքի էներգակիրներով հարուստ բոլոր պետությունների շահերին», - նշել է Աբդոլահիանը` հավելելով, որ Իրանը այս թեմայի շուրջ բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ: