Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ում նախագահությունն անցավ Սերբիային


Հունվարի 1-ից Սերբիան ռոտացիոն կարգով ստանձնեց Եվրոպայում համագործակցության և անվտանգության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահությունը:

«Ազատություն» ռադիոկայանի բայկանյան ծառայության հետ հարցազրույցում Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ իր երկրի նախագահության ժամանակաշրջանում կազմակերպության գլխավոր առաջնահերթությունը կլինի «հակամարտության դեէսկալացիան» Ուկրաինայի արևելքում:

Նախարարի ձևակերպմամբ՝ Սերբիան կաջակցի, որպեսզի բանակցություններում ԵԱՀԿ-ն հանդես գա որպես «ազնիվ ու օբյեկտիվ միջնորդ», քանի որ լավ հարաբերություններ ունի և՛ Կիևի, և՛ Մոսկվայի հետ:

ԵԱՀԿ-ն Ուկրաինայի ու Ռուսաստանի հետ միասին մասնակցում է ուկրաինական կարգավորման Կոնտակտային խմբի աշխատանքին: Ուկրաինայի ողջ տարածքում (բացառությամբ Ղրիմի) աշխատում է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը:

Սերբիայի նախագահության ժամանակահատվածում կազմակերպությունը նշելու է Հելսինկիում Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցության Եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG