Մատչելիության հղումներ

Գրոզնիում Մամուլի տան վրա հարձակված ահաբեկիչների ղեկավարը ոչնչացվել է


Գրոզնիի Մամուլի տունը ահաբեկչական հարձակումից հետո, 4-ը դեկտեմբերի,2014թ.
Գրոզնիի Մամուլի տունը ահաբեկչական հարձակումից հետո, 4-ը դեկտեմբերի,2014թ.

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ այսօր իրավապահներին հաջողվել է ոչնչացնել մայրաքաղաք Գրոզնիի Մամուլի տան և դպրոցի վրա հարձակման հետ ուղղակիորեն կապված ահաբեկչական խմբավորման ղեկավարին։

«Տներից մեկում շրջափակման են ենթարկվել ահաբեկչական խմբավորման ղեկավար Մուսա Զավգաևը և նրա հանցակիցը։ Զենքերը վայր դնելու պահանջին նրանք պատասխանեցին կրակ բացելով։ Փոխհրաձգության արդյունքում երկու ահաբեկիչներն էլ ոչնչացվեցին», - «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հատուկ գործողության ավարտից հետո լրագրողներին ասել է Կադիրովը։

Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեից հայտնում են, որ հատուկ գործողության ժամանակ վիրավորվել են Ներքին գործերի նախարարության ներքին զորքերի մի քանի զինծառայողներ։

Հիշեցնենք, դեկտեմբերի 4-ին ահաբեկիչները գրավել էին Գրոզնիի Մամուլի տունը և դպրոցներից մեկի շենքը։ Նրանց հետ փոխհրաձգության ժամանակ 14 ոստիկան էր զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG