Ադրիատիկ ծովում դեկտեմբերի 28-ին հրդեհված հունական լաստանավի 11 զոհված ուղևորների թվում է վրացի ուղղափառ քահանա, Մցխեթի վանքի հոգևոր հովիվ Իլիա Կարտոզիան։
Զոհվածների դիակները և փրկվածներին իտալացի փրկարարները տեղափոխել են Բրինդիզի ավան։
Լաստանավի 478 ուղևորներից 427-ը փրկվել է, պաշտոնապես հաստատվել է 11 ուղևորի մահը։
Մոտ 4 տասնյակ մարդ այսօրվա դրությամբ համարվում է անհետ կորած։ Որոնողական աշխատանքը շարունակվում է։
Հրդեհի պատճառի մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չկան։