Մատչելիության հղումներ

Տաջիկստանում սահմանափակվել է մուտքը YouTube, Odnoklassniki կայքեր


YouTube-ը և ռուսաստանյան Odnoklassniki սոցիալական ցանցը դեկտեմբերի 30-ին անհասանելի էին Տաջիկստանում, թեև որոշ քաղաքացիներ, օգտագործելով արգելափակումները հաղթահարելու համար նախատեսված Փրոքսի ծառայություններ՝ կարողացել են մուտք գործել այդ կայքեր:

Տաջիկստանում ինտերնետ ծառայություններ մատակարարող խոշոր ընկերություններից մեկի ներկայացուցիչը, անանուն մնալու պայմանով տեղեկացրել է, որ պետական Կապի ծառայությունների գործակալությունը բանավոր կերպով կարգադրել է ինտերնետային ընկերություններին «ժամանակավորապես» արգելափակել վերոհիշյալ կայքերը՝ «կանխարգելիչ նկատառումներից ելնելով»:

Կապի ծառայությունների գործակալությունը, սակայն, հերքել է այս պնդումները:

YouTube-ը և Odnoklassniki-ին, ինչպես նաև Facebook-ը և Gmail-ը, անցնող տարվա ընթացքում մի քանի անգամ արգելափակվել են Տաջիկստանում: Մասնավորապես, թե՛ այդ կայքերը, թե՛ հարյուրավոր այլ կայքեր, ինչպես նաև SMS ծառայությունները մի քանի օր շարունակ արգելափակված էին հոկտեմբերին, երբ ընդդիմադիր «Խումբ 24» շարժումը փորձում էր, սոցցանցերն օգտագործելով, հանրահավաք կազմակերպել մայրաքաղաք Դուշանբեում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG