Մատչելիության հղումներ

Տոնական օրերին ոստիկանությունը կաշխատի արտակարգ ռեժիմով


Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան նախատոնական ու տոնական օրերին ոստիկանության ստորաբաժանումները արտակարգ ռեժիմի շուրջօրյա ծառայություն կիրականացնեն հանրապետության ողջ տարածքում:

Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ պարեկախմբերը շուրջօրյա հերթափոխումով ծառայություն կիրականացնեն հանրային միջոցառումների և զվարճանքի վայրերում, մշակութային հաստատությունների տարածքում, Ամանորի հանդիսությունների համար նախատեսված համայնքային հատվածներում:

Երևանի կայազորի, Ճանապարհային ոստիկանության, Պետական պահպանության գլխավոր վարչության և այլ ստորաբաժանումների պարեկախմբերին Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը տվել է կոնկրետ հրահանգներ:

«Արտակարգ միջոցառումներ են իրականացվելու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ: Հատկապես ոգելից խմիչք օգտագործած վարորդների նկատմամբ Ճանապարհային ոստիկանության վերաբերմունքը կլինի առանձնակի խիստ, իսկ նրանց ուղևորների հանդեպ՝ մարդասիրական. քաղաքացիներին տեղ կհասցնեն ոստիկանները, մեքենան կտարվի հատուկ պահպանման տարածք, իսկ օրինախախտը կենթարկվի պատասխանատվության», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG