Մատչելիության հղումներ

Վահան Հովհաննիսյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 3-ին


Վահան Հովհաննիսյան, արխիվ

Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստում որոշվել է, որ Հովհաննիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2015 թվականի հունվարի 2-ին, ժամը 5-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում:

Ինչպես փոխանցում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 3-ին ժամը 11-ից 13-ը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում:

Հիշեցնենք, Վահան Հովհաննիսյանը մահացել է երեկ Բեռլինում՝ երկարատև ու ծանր հիվանդությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG