Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Պատրիարքի տնօրինությամբ հաստատվել է օրհնության նոր կարգ, որի համաձայն ամեն տարի Ամանորի գիշերը`ժամը 00.30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն:
Ինչպես հաղորդում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատուական համակարգը, Նռնօրհնեքի արարողությունը կսկսվի Գոհաբանական մաղթանքից հետո: