Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության նախագահի տեղակալ Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ Զապորոժիեի մարզի ատոմային էլեկտրակայանի տարածքում ռադիոակտիվության վտանգավոր բարձր մակարդակ է արձանագրվել։ Ըստ Պուշիլինի` պատճառն այն է, որ ուկրաինացի մասնագետները փորձել են ԱԷԿ-ը սնուցել ամերիկյան Western House ընկերության վառելիքով։
Պուշիլինի խոսքով` ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը 14 անգամ գերազանցում է նորմայի մակարդակը։
Դեկտեմբերի 28-ին այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ուկրաինացիները կանգնեցրել էին ատոմակայանի ռեակտորը՝ գեներատորի խափանման պատճառաբանությամբ։
Զապորոժիեի 6 հազար մեգավատտ հզորությամբ ԱԷԿ-ը Եվրոպայում ամենախոշորն է, իսկ հզորությամբ աշխարհում 5-րդն է։