Մատչելիության հղումներ

Կողոպուտ և առևանգում՝ Օշի օդանավակայանի VIP սրահում


Զինվորական արտահագուստով և ավտոմատներով զինված մի խումբ անձինք դեկտեմբերի 27-ին կողոպտել են Ղրղըզստանի հարավային Օշ քաղաքի օդանավակայանի VIP սրահն ու առևանգել մի գործարարի:

Օշի ոստիկանության ներկայացուցչի խոսքով, դիմակավորված կողոպտիչները ներխուժել են օդանավակայան այն ժամանակ, երբ ուղևորները պատրաստվում էին թռիչքի դեպի չինական Ուումքի քաղաք:

«Բոլորդ պառկեք հատակին: Սա հատուկ օպերացիա է» բացականչություններով հրահանգներ հնչեցնելով՝ կողոպտիչները մի քանի տոպրակ թղթադրամ են հափշտակել և մի գործարարի: - «Ավազակներին հաջողվել է դիմել փախուստի և այս պահին նրանց որոնումները շարունակվում են», - ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG