Այսօր ժամը 9։30-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Վարդենյաց լեռնանցքում՝ Մարտունու հատվածում
տեղ-տեղ մերկասառույց է։
Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում
են աղով ու ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: