Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Ծննդյան իր ուղերձում դատապարտել է Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումները և խաղաղության կոչեր է ուղղել աշխարհին։
Կաթոլիկ եկեղեցու 78-ամյա հովվապետը նաև պահանջել է դադարեցնել բռնությունները երեխաների նկատմամբ՝ հիշատակելով վերջին ողբերգական իրադարձությունները, երբ Պակիստանում թալիբների հարձակման հետևանքով զոհվեց 142 դպրոցական։
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նշել է նաև հակամարտությունները Իրաքում, Սիրիայում, Իսրայելում ու Պաղեստինյան տարածքներում, Ուկրաինայում, Լիբիայում և Հարավային Սուդանում։