Մատչելիության հղումներ

Քրեական գործ՝ կալանավորին թմրամիջոց փոխանցելու դեպքի առթիվ


Դեկտեմբերի 23-ին արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նույն ՔԿՀ-ի կալանավոր Ա.Պ.-ին տեսակցության եկած փաստաբան Ռ.Մ.-ի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերել են 31.7 գրամ, 29.1 գրամ և 5.6 գրամ քաշերով կասկածելի զանգվածներ:

Գլխավոր դատախազության մամլո ծառայության հաղորդմամբ նույն օրը երեկոյան ժամը 9-ի սահմաններում ՔԿՀ-ի աշխատակիցները վարչական մասնաշենքի զուգարանից հայտնաբերել և վերցրել են 5.2 գրամ, 4.2 գրամ և 1.3 գրամ քաշերով կասկածելի զանգվածներ:

«Ռ.Մ.-ն հայտնել է, որ նշված փաթեթներն իրեն Գյումրի քաղաքում փոխանցել է 30-35 տարեկան մի անծանոթ տղամարդ, ով խնդրել է դրանք փոխանցել «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա.Պ.-ին:

Համապատասխան փորձաքննության եզրակացության համաձայն հայտնաբերվածը հանդիսանում է ընդհանուր 55.7 գրամ մարիխուանա և 0.20 գրամ հաշիշի յուղ», - մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

Դատախազությունից նաև հաղորդում են, որ դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը՝ դրանք իրացնելու նպատակովև 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ խոշոր չափերով Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի, հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա փաստաբան Ռ.Մ-ն ձերբակալվել է: Փաստաբանին այսօր ձերբակալել է Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Կ.Գ.-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG