Թուրքիան թույլ չի տա Հայաստանին 1915 թվականի իրադարձությունները քարոզել որպես ցեղասպանություն, հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Թուրքիան հետևում է այդ ուղղությամբ Հայաստանի գործողություններին:
Նշելով, որ 2014 թվականին Հայաստանը և հայկական լոբբին այդ բնագավառում հատուկ ակտիվություն են դրսևորել, Չավուշօղլուն հավելել է․ - «Բայց դա չի նշանակում, որ Թուրքիան դա անպատասխան կթողնի»:
Նա նաև վերստին վստահեցրել է, որ Անկարան պատրաստ է հանձնաժողով ստեղծել 1915 թվականի իրադարձությունները ուսումնասիրելու համար: