Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները կապ չունեն Սիրիայում Հորդանանի կործանիչի վթարի հետ։ «Կան փաստեր այն մասին, որ «Իսլամական պետություն»-ը չէ կրակ բացել», - ասվում է հրամանատարության հաղորդագրությունում։
Ավելի վաղ Հորդանանի ռազմաօդային ուժերը հաստատել են, որ Սիրիայի հյուսիսում վթարի է ենթարկվել իրենց ինքնաթիռներից մեկը, իսկ օդաչուին գերեվարել են ահաբեկչական խմբավորման զինյալները։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ահաբեկիչներին կոչ է արել մարդասիրաբար վերաբերվել օդաչուին։