Մինսկում ավարտվել է ուկրաինական ճգնաժամը կարգավորելու միջազգային խմբի բանակցությունների հերթական փուլը։
Քննարկումը տևել է ավելի քան 5 ժամ, ինչից հետո բանակցողները լրագրողներին տեղեկություններ չեն փոխանցել։
Բանակցություններին մասնակցել են Ուկրաինայի, Ռուսաստանի, ԵԱՀԿ-ի, ինչպես նաև Ուկրաինայի արևելքի ռուսամետ անջատականների ներկայացուցիչներ։