Մատչելիության հղումներ

Սոթք - Քարվաճառ ճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են


Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Զանգեր կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG