Մատչելիության հղումներ

Անտոնով. Եթե Ուկրաինան մտնի ՆԱՏՕ, Ռուսաստանը կխզի հարաբերությունները դաշինքի հետ


Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնով, արխիվ
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնով, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել է, թե Հյուսիսատլանտյան դաշինք Ուկրաինայի մուտքը կհանգեցնի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների լիակատար խզման:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում մեկնաբանելով չմիավորման կարգավիճակից հրաժարվելու մասին Ուկրաինայի խորհրդարանի ընդունած որոշումը՝ Անտոնովը ասել է, թե այն դեռ չի սպառնում Ռուսաստանի անվտանգությանը, քանի որ քաղաքական է, «սակայն եթե այդ որոշումը հետագայում ձեռք բերի ռազմական բնույթ», իրենք կգործեն համարժեք: «Այդ ժամանակ ՆԱՏՕ-ի և մեր միջև լիակատար խզում կլինի, որը վերականգնելը գործնականում անհնար կլինի», - հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի տեղակալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG